ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դեկտեմբերի 11-15-ը տեղումներ չեն սպասվում

Դեկտեմբերի 11-15-ը տեղումներ չեն սպասվում
11.12.2019 | 12:54

Դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ` 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։ Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ